03/04/2018 15:21
Սաակաշվիլին խոստացել է վերադառնալ Վրաստան
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին խոստացել Է վերադառնալ հայրենիք և իշխանությունների «վերջը տալ», հայտնում է РИА Новости-ն:
«Իրական վտանգը կարելի է հաղթահարել միայն տնտեսության և կենսամակարդակի աճով: Ես մտադիր եմ անձամբ զբաղվել դրանով: Այժմ իմ դեմ մեղադրանքներ են առաջադրված մի նպատակով, որպեսզի ես նույնիսկ չմտածեմ Վրաստան վերադառնալու մասին:
Չսպասե՛ք: Ես կգամ Վրաստան և բոլոր ծրագրերը կիրականացնեմ իմ թիմի հետ միասին: Ես վրաց ժողովրդին դժբախտության մեջ չեմ թողնի», - հայտարարել է Սաակաշվիլին: Ուղերձի տեսագրությունը տարածել են «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամները:
Սաակաշվիլին նաև խոստացել է ներկայիս իշխանությունների «վերջը տալ նախագահի ընտրություններից հետո»: