11/04/2018 13:15
Ինչն օրենքով արգելված չէ, ընդունելի է. Բագրատյանը՝ «Ելք»-ի պատգամավորների ակցիայի մասին
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վատ չի վերաբերում «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի իրականացրած ակցիային:
Բագրատյանի խոսքով, ինչը օրենքով արգելված չէ, ընդունելի է:
«Եթե առողջության համար վտանգավոր նյութեր չեն, ուրեմն նորմալ է: Եթե օրենքը չի սահմանափակում որևէ քաղաքական ակցիա, նորմալ է», - ասաց Սերգեյ Բագրատյանը՝ ընդգծելով, որ իրենց խմբակցությունը հեռու է նման ակցիաներից և զբաղվում է «լուրջ գործերով»։
շԱվելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Լենա Նազարյանը և Արարատ Միրզոյանը խորհրդարանում օրինագծի քննարկման ժամանակ ամբիոնի մոտ իրազեկեցին ապրիլի 13-ին Ազատության հրապարակում հանրահավաքի մասին և որպես «ազատության ջահ» խորհրդրաանի դահլիճում հրավառության նյութեր այրեցին։
Ակցիայի հետևանքով ԱԺ դահլիճը ծածկվել էր ծխով։