.jpg)
12/04/2018 14:21
ՌԴ դեմ պատժամիջոցները կարճաժամկետ կտրվածքով վտանգ չեն ներկայացնում Հայաստանի համար. Կարայան
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն այսօր հայտարարեց, որ ռուսական ռուբլու տատանումները և ՌԴ դեմ պատժամիջոցները կարճաժամկետ կտրվածքով որևէ վտանգ չեն ներկայացնում Հայաստանի համար:
«Մենք հետևում ենք, կոնսուլտացիաներ ենք անում մեր ռուս գործընկերների հետ: Քննարկումներ ենք ունենում մեր արտահանողների հետ, որոնք իրենց պայմանագրային հարաբերությունները կարգավորում են ռուսական ռուբլով: Անհրաժեշտության դեպքում կառավարությունն օժանդակության իր գործիքակազմով հանդես կգա», - ասաց Ս.Կարայանը: