14/04/2018 14:12
Եգիպտոսի նախագահը երկարաձգել է երկրում արտակարգ դրությունը
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հրամանագիր է ստորագրել երկրում արտակարգ դրության ռեժիմը ևս երեք ամսով երկարաձգելու վերաբերյալ, հայտնում է РИА Новости-ն:
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում շաբաթ օրվանից: Այն ենթադրում է, որ երկրի ռազմական ուժերն ու ոստիկանությունը ստանում են բոլոր լիազորությունները ահաբեկչության դեմ պայքարի ու ամբողջ երկրի տարածքում անվտանգության ապահովման համար: Արտակարգ դրության պայմաններում նախագահի հրամանների խախտման պարագայում նախատեսվում է պատիժ ազատազրկման տեսքով:
Եգիպտոսի նախագահը երկրում արտակարգ դրություն էր հայտարարել 2017 թվականի ապրիլին՝ քրիստոնեական եկեղեցիների վրա իրականացված ահաբեկչությունից հետո: Ահաբեկչությունը խլել էր ավելի քան 45 մարդու կյանք: