14/04/2018 16:16
Մեծ Բրիտանիան հուսով է, որ Սիրիայի դեմ նոր հարվածների անհրաժեշտություն չի լինի
Բրիտանիան հուսով է, որ դաշնակիցների հետ ստիպված չի լինի նոր հարվածներ հասցնել Սիրիայի դեմ, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնը, փոխանցում է ТАСС-ը։
«Մենք չենք ակնկալում, որ իրադրությունը մեզ կստիպի հետագա հարվածներ հասցնել: Կարծում ենք, որ հարվածները, որոնք հասցրել ենք նախորդ գիշեր, զգալի ազդեցություն են գործել այն քայլերի վրա, որ սիրիական ռեժիմը կձեռնարկի ապագայում», - ասել է նա: