16/04/2018 19:15
Վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությունը ներկայացվել է ԱԺ նախագահին
Հանրապետական և Դաշնակցություն կուսակցությունների խմբակցությունները այսօր անցկացված նիստերի արդյունքում ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել են Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն ասաց, որ ապրիլի 17-ին ժամը 12-ին տեղի կունենա ԱԺ հատուկ նիստը, որի ժամանակ կկայանա վարչապետի ընտրությունը:
«Վարչապետի պաշտոնում թեկնածությունը ներկայացվել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: Վաղը հատուկ նիստի ժամանակ նա կներկայացնի պատգամավորներին թեկնածության առաջադրումը», - նշեց Ա.Բաբայանը: