16/04/2018 14:20
«Ռոսկոմնադզորը» սկսել է արգելափակել Telegram–ը
«Ռոսկոմնադզորը» կապի օպերատորներին տեղեկացրել է Telegram մեսենջերի հասանելիության սահմանափակման մասին, նշված է գերատեչության կայքում, փոխանցում է РИА Новости-ն:
«Ռոսկոմնադզոր» է հասել Տագանսկի շրջանային դատարանի որոշումը Ռուսաստանի տարածքում Telegram Messenger Limited Liability Partnership ցանցի հասանելիությունը սահմանափակելու մասին։ Սրա հետ կապված՝ երկուշաբթի կապի օպերատորներին տեղեկություն է ուղարկվել հասանելիության սահմափակման նպատակով», – ասված է հաղորդագրության մեջ։
Օրենքին համապատասխան, ծառայությունը մեկ օրվա ընթացքում պետք է արգելափակվի։