16/04/2018 10:09
Միլո Ջուկանովիչը հաղթում է Չեռնոգորիայի նախագահի ընտրություններում
Սոցիալիստ Միլո Ջուկանովիչը հաղթել է Չեռնոգորիայի նախագահի ընտրություններում, հայտնում է РИА Новости-ն:
Նախնական տվյալնով, նա ստացել է ձայների 57 տոկոսը: Այդ մասին վկայում են ընտրական հանձնաժողովի ձայների հաշվարկման առաջին պաշտոնական տվյալները:
Ջուկանովիչի հիմնական մրցակիցն է տնտեսագետ և խորհրդարանի նախկին պատգամավոր Մլադեն Բոյանիչը, որը հավաքել է ձայների մոտ 33 տոկոսը: Երրորդ տեղում է միակ կին թեկնածու Դրագինք Վուկսանովիչը (4 տոկոս):
Չեռնոգորիայի նախագահի աթոռի համար պայքարում է յոթ թեկնածու:
Եթե առաջին փուլում հավակնորդներից մեկը ստանում է ձայների ավելի քան 50 տոկոսը, ապա երկրորդ փուլ չի անցկացվում: