16/04/2018 17:21
«Նաիրի» ԲԿ տեղափոխված ոստիկաններից մեկը ստացել է աջ վերին վերջույթի անոթի պատռվածք
«Նաիրի» ԲԿ տեղափոխված ոստիկաններից մեկը ստացել է աջ վերին վերջույթի անոթի պատռվածք, մյուսը՝ բազմաբեկորային վնասվածքներ, Aysor.am-ին տեղեկացրել են «Նաիրի» ԲԿ-ից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բաղրամյան պողոտայից «Նաիրի» բժշկական կենտրոն են տեղափոխվել «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը և երեք ոստիկան:
Շարժման մասնակից Ալեն Սիմոնյանն էլ Aysor.am-ին ասել էր, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ունի ոտքերի վնասվածք։