16/04/2018 11:19
Սերժ Սարգսյան. Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունենում, փոխվում է կառավարման ձևը
Կառավարությունը՝ գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է, իսկ վարչապետը որոշում է ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները: Այդ մասին «Известия»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:
«Կառավարման խորհրդարանական համակարգին անցումից մեր հարաբերություններն արտաքին աշխարհի հետ չեն փոխվի: Ներքին և արտաքին քաղաքականության փոփոխությունները կարող են տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ խորհրդարանական մեծամասնությունը դա ցանկանա: Բացի այդ, դա կարևոր է, որ արտաքին գործերի նախարարը գործելու է վարչապետից ստացած կարգավորումներով», - ասել է Ս.Սարգսյանը:
Ըստ նրա, Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունենում:
«Փոխվում է կառավարման ձևը: Մինչև 2022 թվականը և արտաքին, և ներքին քաղաքականությունը կյանքի կկոչվի խորհրդարանական կոալիցիայի կողմից», - ասել է Ս. Սարգսյանը: