16/04/2018 11:09
Սերժ Սարգսյան. Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի քաղաքականությունը չի փոխվի
Ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները հիմնված են բարեկամության և եղբայրության վրա: Այդ մասին «Известия»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:
«Միասին անցել ենք հարյուրամյակներ: Խորհրդարանական մեծամասնությունը, որը գլխավորում է ՀՀԿ-ն և կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը, այսուհետ ևս հետևողականորեն կզարգացնեն և կամրապնդեն դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ», - ասել է նա:
Ըստ Ս.Սարգսյանի, սա շատ դրական ազդեցություն ունի Հայաստանի զարգացման վրա:
«Կարծում եմ, անտեղի է խոսել Ռուսաստանի հանդեպ քաղաքականության փոփոխության մասին: Ոչ ոք չի կարող փոխել ընթացքը: Եվ Արմեն Սարգսյանի դեպքում դա անհնար է, քանի որ նա լավ գիտի Ռուսաստանը, տիրապետում է ռուսերենին, ոչ միայն գիտակ է, այլև ռուսական մշակույթի և արվեստի գնահատող: Նույնիսկ եթե դա հնարավոր լիներ, ապա ինչու՞», - հայտարարել է Ս.Սարգսյանը: