16/04/2018 12:25
Կիևում նռնակի պայթյունի հետևանքով երկու մարդ վիրավորվել է
Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հաղորդում է, որ Կիևի Դենիսյան շրջանի Կիոտոյի զբոսայգում նռնակի պայթյունի հետևանքով երկու մարդ վիրավորվել է:
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը: Նախնական տվյալով, զբոսայգում հանգստանում էր երիտասարդների մի խումբ: Նրանց և անցորդների միջև առաջացել է տարաձայնություն, ինչի հետևանքով նրանցից մեկը նետել է նռնականման իր:
Պայթյունից տուժել է 34-ամյա չարագործը և 21-ամյա մի քաղաքացի: Նրանք բեկորային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: