16/04/2018 12:17
Հրշեջները մեկուսացրել են Նալչիկի կենտրոնական շուկայում բռնկված հրդեհը (Տեսանյութ)
Հրշեջները մեկուսացրել են Նալչիկի կենտրոնական շուկայում բռնկված հրդեհը: Ճշտված տվյալով՝ այն ընդգրկել Է 3200 քառակուսի մետր տարածք, РИА Новости-ին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Կաբարդա-Բալկարիայի վարչության ներկայացուցիչ Կանտեմիր Բերովը:
Երկուշաբթի առավոտյան Նալչիկի կենտրոնական շուկայի առևտրական տաղավարներից մեկում հրդեհ էր բռնկել մոտ 600 քառակուսի մետր տարածքում: Ավելի ուշ ԱԻՆ-ը ճշտել էր, որ հրդեհի տարածքը կազմել է մոտ 2000 քառ. մետր: Կրակը տարածվել էր երկրորդ տաղավար:
«Մոսկվայի ժամանակով ժամը 09:08-ի դրությամբ հրդեհը տեղափակված է, դրա մակերսեը կազմել Է 3200 քառ. մետր, տուժածներ չկան», - ասել է Բերովը: Ընդամենը հրդեհի մարման աշխատանքներում գործի է դրված 96 մարդ և 26 միավոր տեխնիկա: