17/04/2018 09:28
Գագիկ Բեգլարյանը կնշանակվի տարածքային կառավարման և զարգացման նախարար. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ապագա կառավարությունում ամենամեծ փոփոխությունը լինելու է Գագիկ Բեգլարյանի նշանակումը տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնում: Կապի և տրանսպորտի նախարար աշխատած և «Հյուսիս-Հարավ» մայրուղին հիմնավորապես զարգացրած Բեգլարյանը նույն եռանդով կզարգացնի մարզերն ու քաղաքները: Այդ պաշտոնը զբաղեցնող ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանը կզբաղեցնի Լոռու մարզպետի պաշտոնը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում