17/04/2018 16:46
ՄԱԿ հանձնաժողովի ղեկավարը խոստացել է հետաքննել բոլոր հանցագործությունները Սիրիայում
ՄԱԿ Գլխավոր Անսամբլեան (ՄԱԿ ԳԱ) որևէ պետության, խմբի կամ անհատի նկատմամբ կանխակալություն չի ցուցաբերի։ Մենք կհետաքննենք Սիրիայի դեմ բոլոր հանցագործությունները, ով էլ դրա հետևում կանգնած լինի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ ԳԱ որոշմամբ ստեղծված հանձնաժողովի ղեկավար Քաթրին Մարչի Ուելը, փոխանցում է ТАСС–ը։
Նա հայտնել է, որ հանձնաժողովն արդեն փոխգործակցում է ԵՄ ոչ կառավարական կազմակերպությունների և կառույցների հետ, սակայն կապ հաստատել սիրիական իշխանությունների հետ դեռ չի հաջողվել։
Նրա խոսքով՝ հանձնաժողովի ղեկավարությունը, ընդհանուր առմամբ, 4 անգամ դիմել է Սիրիայի դիվանագիտական առաքելություններին Նյու Յորքում և Ժնևում, ինչպես նաև երկրի իշխանություններին նամակ են ուղարկել հանցագործությունների շուրջ կոնկրետ հարցերով։