17/04/2018 13:13
Դատախազություն, ԱԳՆ, հիմա էլ՝ ՊԵԿ. ցուցարարները շարունակում են շրջափակել կառավարական շենքերը
«Իմ քայլը» շարժումը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո շարունակում է շրջափակել կառավարական շենքերը։
Դատախազության, ԱԳՆ-շենքերը շրջափակելուց հետո այս պահին ցուցարարները շրջափակել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի շենքը։
«Տղերք, ո՞վքեր են գալիս, կամավորներ են պետք, դուռը պետք է շրջափակած պահել», - ցուցարարներին ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա հորդորով՝ 15-ից 20 ցուցարարներ հերթապահելու են կառավարական շենքերի մոտ։