17/04/2018 11:22
Լավրով. Ռուսաստանը ՔԶԱԿ-ից պատասխան է սպասում Սոլբսբերիից ստացված BZ նյութի վերաբերյալ
Ռուսաստանը ՔԶԱԿ-ից պատասխան է սպասում այն մասին, թե արդյոք Սոլսբերիում դեպքի վայրից А-234 նյութի հետ հայտնաբերվել է նաև BZ քիմական նյութը: Այս մասին՝ РИА Новости-ի փոխանցմամբ, BBC-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Շվեյցարական լաբորիատորիայի զեկույցում նշվում է նաև այն մասին, որ առաջին հերթին նրանք հայտաբերել են BZ, որը 1955 թվականին ստեղծվել է ԱՄՆ-ում և եղել է բրիտանական և ամերիկյան բանակի սպառազինություններում: Եվ մենք հարցրել ենք ՔԶԱԿ-ին այն մասին, արդյոք Սոլսբերիում դեպքի վայրից А-234 նյութի հետ հայտնաբերվել է նաև BZ քիմական նյութը: Մենք պատասխան ենք սպասում ՔԶԱԿ-ից, որին մենք իհարկե վստահում ենք, բայց մենք ուզում ենք վստահել և ստուգել», — ասել է Լավրովը: