18/04/2018 11:55
Ուղիղ չվերթների գործարկում` Երևանի և Բեռլինի միջև
Հունիսի 16-ից շաբաթական մեկ անգամ՝ շաբաթից լույս կիրակի գիշերը, կգործեն Երևան - Բեռլին (Թեգել օդանավակայան) - Երևան կանոնավոր ուղիղ չվերթները, որոնք կիրականացվեն «Fly Germania» ավիաընկերության կողմից:
Վերջինս չվերթներ է իրականացնում աշխարհի ավելի քան 40 ուղղություններով:
Չվերթների ընթացքում ապահովված են լինելու բոլոր ծառայությունները, այդ թվում՝ սնունդը: Թույլատրվելում է մինչև 6կգ ձեռքի ուղեբեռ և մինչև 20կգ հանձնելու անվճար ուղեբեռ: Տոմսի մեկ ուղղության արժեքը սկսվելու է շուրջ 160 եվրոյից:
Տոմսերը կարելի է ձեռք բերել առցանց՝ հետևյալ հղումով: