19/04/2018 09:13
Ոստիկանությունը սկսել է հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ
Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող հավաքի վայրերում ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ:
Ոստիկանությունը խնդրում է լրագրողներին հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն՝ ոստիկանության ծառայական պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու համար:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանությունը սկսել է ազատել ցուցարարներից կառավարական շենքերի բոլոր մուտքերը:
Aysor.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մի քանի տասնյակ ցուցարար տարվել է ոստիկանություն: Մեկ մարդ ոստիկանական ավտոմեքենայի տակ է:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հավաքի մասնակիցները շրջափակել էին Հանրապետության հրապարակում տեղակայված կառավարական շենքերը:
Նրանց նպատակն է՝ չթույլատրել աշխատակիցներին մուտք գործեկ աշխատավայր, նաև խափանել Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կառավարության առաջին նիստը, որը պետք է մեկնարկի 11:00-ին: