19/04/2018 10:43
Նախագահը ստորագրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 18-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 11-ին Հայաստանի Ազգային ժողովը միաձայն վավերացրեց Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը։
Կողմ քվեարկեց 95 պատգամավոր: