19/04/2018 10:29
Ցուցարարների մի մասը երթ է անցկացնում Երևանում, մյուս մասը մնացել է կառավարության շենքի մոտ
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող «Իմ քայլը» շարժման մի խումբ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ լքեց ժամեր շարունակ շրջափակման մեջ պահող կառավարական 3-րդ մասնաշենքը։
Այս պահին հավաքի մասնակիցները Փաշինյանի գլխավորությամբ երթ են անցկացնում Խանջյան փողոցով։
Հավաքի մասնակիցների մի մասը շարունակում է մնալ կառավարական 3-րդ մասնաշենքի և կառավարության շենքի մոտ։
Հիշեցնենք՝ շարժումը վաղ առավոտից շրջափակել էր կառավարական շենքերը։ Նրանց նպատակն էր՝ չթույլատրել աշխատակիցներին մուտք գործել աշխատավայր, նաև խափանել Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կառավարության առաջին նիստը: