19/04/2018 13:57
Դուխս տեղն ա, չգիտեի, որ էսքան շատ եք ինձ սիրում. լրագրող Տիրայր Մուրադյանն իրեն լավ է զգում
Արդեն տեղեկացրել ենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանին ծեծել են կառավարական 3-րդ շենքի մոտ։
Վերջինս տեղեփոխվել էր Սբ. «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
«Իմ շատ սիրելիներ, ես լավ եմ, բուժզննում եմ անցել, սալջարդ ա մոտս: Դուխս տեղն ա: Չգիտեի, որ էսքան շատ եք ինձ սիրում: Հոգիս փառավորվեց: Ինձ հանգիստ ա պետք, ավելի ուշ բոլորիդ կպատասխանեմ: Գրկում եմ ձեզ!!», - ֆեյսբուքյան էջում գրել է Տիրայր Մուրադյանը:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոննիսյանն էլ իր էջում հրապարակել է Տիրայր Մուրադյանին ծեծողներից մեկի լուսանկարը։
Հիշեցնենք, որ Տիրայր Մուրադյանի ծեծի հետ կապված հրապարակումները ՀՀ Գլխավոր դատախազությունն անմիջապես ուղարկել է Քննչական կոմիտե: