20/04/2018 10:48
Ժամը 10:30-ի դրությամբ ոստիկանություն է բերվել 37 մարդ
Ապրիլի 20-ի՝ ժամը 10:30-ի դրությամբ, ոստիկանություն է բերվել 37 մարդ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը:
Ավելի վաղ նա ասել էր, որ ոստիկանությունը շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ:
Նշենք, որ այսօր ևս «Իմ Քայլը» շարժումը շարունակելու է փողոցները փակելու նախաձեռնությունը: