20/04/2018 10:27
ՌԴ ԱԳՆ-ի շենքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության շենքում ոչ մի կասկածելի օբյեկտ չի հայտնաբերվել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայությունների աղբյուրին:
«Շինության ամբողջական ստուգումն ավարտվել է, պայթյունի վտանգը չի հաստատվել», - ասել է աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում Արտաքին գործերի նախարարության շենքը տարհանվել է՝ ականապատված լինելու պատճառով:
«ՌԴ ԱԳՆ շենքում պայթյունի սպառնալիքի մասին հաղորդագրությունից հետո Սմոլենսկայա-Սեննայա փողոցի N32 շենքի առաջին մասնաճյուղից աշխատակիցների տարհանում է իրականացվում», - ասել է աղբյուրը:
Նա հավելել է, որ տարհանվածների թիվը հայտնի չէ: