20/04/2018 16:33
Ինչքան մեծ են ցույցի աջակիցները, այնքան մեծ է բերման ենթարկվածների թիվը. Փաշինյան
Ինչքան մեծ են ցույցի աջակիցները, այնքան մեծ է բերման ենթարկվածների թիվը, «Ազատության» եթերում ասաց «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
«Այս ցույցի նկատմամբ գործողություն հնարավոր չէ, որովհետև այն այնքան մարդաշատ է, որ գործողություն չի կարող տեղի ունենալ», - ասաց Փաշինյանը:
Հարցին՝ արդյոք տեղյակ է, թե ինչ է կատարվում այլ փողոցներում՝ Փաշինյանը նշեց, որ տեղյակ է՝ ցույցի մասնակիցների թիվը շատանում է:
«Այսօր մեր գործողությունների թափը, ծավալը կրկնապատկվել է Հանրապետության ողջ տարածքում, և մենք նույն քաղաքական գծի մենջ ենք շարունակում մնալ: Մեր գործողություններում բացառվում են բռնությունները», - ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 15:30-ի դրությամբ 183 քաղաքացի բերվել է ոստիկանական բաժանմունք: