20/04/2018 19:23
Ժամը 18.00-ի դրությամբ բերման է ենթարկվել 233 քաղաքացի
Ապրիլի 20-ին՝ ժամը 18.00-ի դրությամբ, բերման է ենթարկվել 233 քաղաքացի, տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ավելի վաղ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ:
Նշենք, որ այսօր ևս «Իմ Քայլը» շարժումը շարունակում է փողոցները փակելու նախաձեռնությունը: