20/04/2018 13:36
Երեք խոշոր բեռնատար, Նիկոլ Փաշինյանն ու ցուցարարները փակել են Կիևյան կամուրջը
«Իմ քայլը» շարժումը շարունակում է փակել Երևանի փողոցները։
Այս պահին մի խումբ ցուցարարներ, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փակել են Երևանի Կիևյան կամուրջը։ Կամուրջը փակ է պահված նաև երեք խոշոր բեռնատարի կողմից։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Երևանի և մարզերի բնակիչներին թողնել իրենց մեքենաները, բեռնատարները փողոցներում:
Կիևյան կամուրջ է ժամանել նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
«Սխալ բան եք անում», - դիմելով բեռնատարների վարորդներին՝ ասաց նա։
Բեռնատարի վարորդները անջատել են մեքնենաների շարժիչները, բանալիներով կողպել դռներն ու միացել ցուցարարներին։
«Ես ուզում եմ իմ երեխեքը լավ ապրեն, չտանջվեն», - ասաց վարորդներից մեկը։