21/04/2018 18:34
Արմեն Սարգսյանին սպասում եմ Հանրապետության հրապարակում. Փաշինյան
«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ժամը 19:00-ին հրավիրում է Հանրապետության հրապարակ, այս մասին Փաշինյանը հայտարարեց լրագրողների հետ զրույցում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին երկխոսության առաջարկ էր արել:
Նախագահը նշել էր, որ պատրաստակամ է հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ՝ առկա լարվածությունը քաղաքական ուժերի երկխոսության միջոցով մեղմելու նպատակով: