21/04/2018 11:06
Ոստիկանները ջարդել են Աբովյան փողոցում բողոքի ակցիայի մասնակցող քաղաքացու մեքենան (Տեսանյութ)
Քիչ առաջ Facebook-ի օգտատերերից Էդգար Գասպարյանը տեսանյութ է տարածել, որում ոստիկանական համազգեստով իրավապահները հարվածում են Աբովյան փողոցում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիական մեքենային:
«Կարմիրբերետավորները» հարվածներ են հասցնում ինչպես ոտքով, այնպես էլ մահակներով:
Մեքենային պատճառված վնասից հետո, նրանց հաջողվում է վարորդին դուրս բերել և բերման ենթարկել: