21/04/2018 13:43
ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ է բերվել 62 մարդ
Ապրիլի 21-ին ժամը 13:30-ի դրությամբ ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ է բերվել 62 մարդ, Aysor.am-ին փոխանցեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից:
Ավելի վաղ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ:
Նշենք, որ այսօր ևս «Իմ Քայլը» շարժումը արդեն 9-րդ օրն է շարունակում է փողոցները փակելու նախաձեռնությունը:
Այսօր նախաձեռնության քայլերթը մեկնարկել է Նոր Նորքի 7-րդ զանգվածից: