21/04/2018 12:07
Կարծում եմ, որ կառավարության երկխոսության առաջարկը կունենա շարունակություն. Վաչե Գաբրելյանը՝ Վաշինգտոնից
Վաշինգտոնում համաշխարհային բանկի և արժույթի միջազգայի հիմնադրամի գարնանային հանդիպումների ժամանակ մեր գործընկերները հետաքրքրվում են նաև Հայաստանում տիրող քաղաքական վիճակով, մասնավորապես վերջին օրերին փողոցներում տիրող իրավիճակով, «Ամերիկայի ձայնին» ասել է ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:
«Կարծիքներ ենք փոխանակում, նրանք շեշտում են, որ որևէ կողմից չպետք է լինի իրավունքների սահմանափակում, ինչպես նաև բռնի ուժի իրագործում», - ասել է փոխվարչապետը:
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունն ու ոստիկանությունը շատ արհեստավարժ է մոտենում ստեղծված իրավիճակին:
«Ամերիկայի ձայնի» դիտարկմանը, թե ժողովուրդը մշտապես դժգոհ է եղել տնտեսական վիճակից, բայց վերջին 8-9 տարվա մեջ նման խոշոր քաղաքական երևույթներ չէին եղել, Գաբրիելյանը նշել է:
«Մենք անցած տարի լավ տնտեսական աճ ենք ունեցել, ու հուսով եմ, որ շուտով ավելի հանդարտ իրավիճակ կունենանք ու տնտեսական աճի անցած տարվա տեմպը կշարունակի ու այս տարի ևս բավականին բարձր տնտեսական աճ կունենանք: Կարծում եմ, որ կառավարության երկխոսության առաջարկը կունենա շարունակություն, և մենք խաղաղ կերպով կշարունակենք ստեղծագործ աշխատանքը», - ասել է Գաբրիելյանը: