21/04/2018 10:35
Ռուսաստանը և Ուկրաինան տեղեկատվական համագործակցությունն ընդհատվել է
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղեկատվության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը դադարեցվել է, ասվում է ռուսական ԱԳՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Փաստաթուղթը ստորագրվել էր 1998 թվականի փետրվարին: Կողմերը համաձայնել էին տեղեկատվության լայն և ազատ տարածման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և երկու երկրների լրատվամիջոցների միջև համագործակցությանը նպաստել:
Ավելի վաղ՝ մարտի 21-ին, Ուկրաինայի կառավարությունը չեղարկել էր Ռուսաստանի հետ 2011-2020 թվականներին տնտեսական համագործակցության ծրագիրը: