21/04/2018 10:47
Շվեդ DJ Avicii-ն 28 տարեկանում երեկ մահացել է
Շվեդ դիջեյ և երաժշտական պրոդյուսեր Թիմ Բերգլինգը, որն առավել հայտնի է որպես Avicii, Օմանում մահացել է, հայտնում է BBC ռուսական ծառայությունը:
«Խոր ցավով տեղեկացնում ենք Թիմ Բերգլինգի կորստի մասին», - ասել է նրա գործակալ Դիանա Բարոնը:
Նա հավելել է, որ 28-ամյա երաժիշտը մահացած է հայտնաբերվել Օմանի Մասկաթ քաղաքում ապրիլի 20-ին:
«Ընտանիքի անդամները վշտի մեջ են, և մենք խնդրում ենք հարգել նրանց վիշտն ու մեկուսանալու ցանկությունը», - ասվում է հայտարարության մեջ: