21/04/2018 22:04
Տեխնոլոգիական նմանություններ կան Հայաստանի և Ուկրաինայի ցույցերի միջև (Տեսանյութ)
Aysor.am-ի հետ զրույցում քաղաքագետ Արման Ղուկասյանը, խոսելով թավշյա և գունավոր հեղափոխությունների տարբերությունների մասին, ասել է. «Թավշյա և գունավոր հեղափոխությունների սահմանագիծը շատ նուրբ է և դժվար է այն գտնել։ Եթե մենք դիտարկենք այլ երկրների փորձը՝ նույն Ուկրաինայի, Վրաստանի, ապա այնտեղ նույնպես ամեն ինչ շատ խաղաղ էր և այնպիսի տպավորություն էր նույն Ուկրաինայում, որ երիտասարդական շատ լավ, քաղաքացիական շարժում էր սկսվել այդ հրապարակում։ Այնտեղ լուրջ և գրագետ երիտասարդներ էին, որոնք իրոք եկել էին անկեղծ մղումներով, բայց հետո տեսանք թե այդ ամենն ինչի վերածվեց»։