21/04/2018 17:17
Խակասիայում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով երկու մարդ է մահացել
Խակասիայում երկու մարդ է մահացել թեթև շարժիչով ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով։ Այս մասին հաղորդել են Ալթայի շրջանի Խակասիի միասնական կարգավարական ծառայությունից, փոխանցում է ТАСС-ը։
«Նրանց ինքնությունը ճշտվում է, ինքնաթիռի պատկանելիությունը դեռ չի պարզվել։ Մահացածներն ինքնաթիռում են գտնվել, ավերածություններ և այլ զոհեր չկան»,-հայտնել է գործակալության զրուցակիցը։