23/04/2018 11:08
Մարտի 1-ի վերաբերյալ Սերժ Սարգսյանի խոսքը որևէ կերպ սպառնալիք չի կարող և չպետք է դիտվի. Վիգեն Սարգսյան (Տեսանյութ)
Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակն արդեն պարզաբանում տվել է Սերժ Սարգսյանի կողմի արված արտահայտությանը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ երկխոսության գնացած վարչապետ Սերժ Սարգսյանի` մարտի 1-ից դասեր չքաղելու վերաբերյալ արտահայտությանը։
Հարցին, թե ի՞նչ է նկատի ունեցել Սերժ Սարգսյանը, արդյոք դա սպառնալիք էր, Վիգեն Սարգսյանն արձագանքեց.
«Իհարկե ոչ, դա որևէ կերպ սպառնալիք չի կարող և չպետք է դիտվի։ Դա դիտվում էր որպես նախազգուշացում, որ ցանկացած նման իրադարձությունները կարող են բերել լարվածության և էսկալացիայի, որը որևէ մեկին անհրաժեշտ չէ»։
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ այն փաստը, որ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կայացավ, ցույց է տալիս կառավարության և վարչապետի տրամադրվածությունն՝ այդ երկխոսությունը տանելու։