Նիկոլ Փաշինյանը ոստիկանության Սևանի բաժնում չէ. փաստաբան
23/04/2018 10:34

Նիկոլ Փաշինյանը ոստիկանության Սևանի բաժնում չէ. փաստաբան

«Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ոստիկանության Սևանի բաժնից տարել են, Facebook-յան իր էջում գրել է նրա փաստաբան Ռուստամ Բադասյանը:

«Նիկոլ Փաշինյանը Սևանի բաժնում չի, քննիչը հեռախոսով հաստատում է տեղեկությունը, բաժին եմ հասնում, բաժնում ասում են օրվա ընթացքում եղել է, հիմա այստեղ չէ: Ուր է հարցին պատասխան չունեն: Ով է տարել, չկա պատասխան և այդպես շարունակ:
 
Սա կարծում եմ մեկնաբանությունների կարիք չունի, կարծում եմ 1937 թվականին շատ ավելի պաշտպանված էին մարդիկ»,-գրել է նա։

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր շրջանառվում, թե Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության Սևանի բաժանմունքում է։ 

Նիկոլ Փաշինյանը ոստիկանության Սևանի բաժնում չէ. փաստաբան