23/04/2018 14:20
Բակո Սահակյանը Հայաստանի բարձրագույն ղեկավարների հետ մասնակցել է ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հանդիպմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Երևան քաղաքում մասնակցել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ հրավիրված հանդիպմանը՝ նվիրված Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին:
Հանդիպմանը մասնակցում էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: