23/04/2018 15:24
G7-ի ԱԳՆ ղեկավարները հանդես են եկել հրթիռային ծրագրից ԿԺԴՀ-ի հրաժարվելու օգտին
«Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ նախարարները պայմանվորվել են ԿԺԴՀ-ի վրա առավելագույն ճնշում գործադրել՝ ուղղված նրա ամբողջական ապամիջուկայնացմանը: Այս մասին ճապոնացի լրագրողներին հայտնել է Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն, փոխանցում է ТАСС-ը:
Կոնոն նշել է, որ G7-ի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել իր հրթիռային ծրագրի զարգացումից Փհենյանի ամբողջական հրաժարման օգտին, հայտնում է Kyodo գործակալությունը:
Անցյալ շաբաթ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ իր երկիրը բացի միջուկային և հրթիռային փորձարկումների դադարեցումից, ցանկանում է միանալ միջուկային զինաթափման գլոբալ գործընթացին՝ սոցիալիստական տնտեսության կառուցման իր նոր ռազմավարության համաձայն:
Պետության ղեկավարի խոսքով՝ «միջուկային փորձարկումների դադարեցումը գլոբալ միջուկային զինաթափման կարեւոր գործընթաց է, Հյուսիսային Կորեան միանում է միջազգային ջանքերին՝ ուղղված միջուկային փորձարկումների ամբողջական դադարեցմանը»: