23/04/2018 14:00
Նիկոլ Փաշինյանը գտնվում է Ձերբակալվածների պահման վայրում
Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը գտնվում է ձերբակալվածների պահման վայրում (ՁՊՎ), Փաշինյանի ֆեյսբուքյան էջով հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:
Վերջինս նաև ընթերցեց Նիկոլ Փաշինյանի անունից գրված նամակ, որտեղ Փաշինյանը պատմել էր, թե ինչ են քննարկել այսօր առավոտյան ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը:
«Պարոն Բաբլոյանն առաջարկում էր նստել սեղանի շուրջ իրավիճակին խաղաղ լուծում տալու համար: Պարոն Բաբլոյանն առաջ քաշեց մի պայման, որ սեղանի շուրջ նստելու համար չպիտի լինի փողոցի ճնշում, երթերն ու հավաքները պիտի դադարեն: Ես շատ հստակ պատասխանեցի, որ սեղանի շուրջ նստելու մեր օրակարգը մնում է նույնը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Բացի այդ, ասացի, որ մեզանից ոչ մեկ չի կարող կոչ անել հանդես գալ հայտարարությամբ, որ մարդիկ հեռանան փողոցից: Որևէ մեկը մեր շարժման անունից չի կարող նման հայտարարությամբ հանդես գալ», - ասել է Փաշինյանը:
Նա նաև նշել է, որ ԱԺ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելն անօրինական է: