23/04/2018 20:43
Այսօր տոն է, և դուք այս տոնը կերտել եք սեփական ձեռքերով, Հայաստանի ժողովուրդ, քո ցավը տանեմ. Նիկոլ Փաշինյան
Հանրապետության հրապարակում շարունակվում է «Իմ քայլը» շարժման նախաձեռնած հանրահավաքը։
Շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց շարժման մեջ աշխարհաքաղաքական ոչ մի կոնտեքստ, ոչ մի դավադրություն գոյություն չունի։
«Սա ուղնուծուծով մաքուր, զտարյուն, հայկական թավշյա հեղափոխություն է և որևէ այլ մեկնաբանություն չի կարող լինել», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե այսօր տոն է։
«Այսօր տոն է ձեզնից յուրաքանչյուրի համար, յուրաքանչյուր հայի համար և դուք՝ բոլորդ, այս տոնը կերտել եք սեփական ձեռքերով, և ես ուզում եմ ասել այն, ինչ ասեցի այսօր բանտից դուրս գալուց ու հրապարակ հասնելուց հետո՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդ, քո ցավը տանեմ», - ասաց «Իմ քայլը» շարժման առաջնորդը։