24/04/2018 16:47
YouTube-ն օգտատերերի գանգատներից հետո 8 մլն անընդունելի նյութ է հեռացրել
YouTube վիդեոհոսթինգը 2017 թվականի վերջին երեք ամսում 8 միլիոն անընդունելի նյութ է հեռացրել, ասված է Google գլոբալ որոնողական համակարգի զեկույցում, որին պատկանում է առցանց-տեսահոստինգը: Այդ տեսակի առաջին փաստաթղթի տվյալները հրապարակել է բրիտանական The Sun թերթը:
Հեռացված նյութերի մեծ մասն իրենից ներկայացնում է «սպամ կամ ներբեռնված նյութեր մեծահասակների համար»:
Հեռացման դեպքում համակարգը տեսահոլովակի մանրամասները պահպանում Է մաթեմատիկական կոդի ձևով, և եթե որևէ մեկը փորձում է կրկին ներբեռնել այն, ապա այն ավտոմատ արգելափակվում է, ասված է զեկույցում: Ընդամենը 28,7 միլիոն գանգատ է ստացվել տեսածառայության օգտատերերից:
Ըստ որում 9 միլիոնը (30 տոկոսը) վերաբերել է պոռնոգրաֆիային, 8 միլիոնը (27 տոկոսը)՝ սպամին կամ մոլորության մեջ գցող հաղորդագրություններին, 4,6 միլիոնը (16 տոկոսը)՝ ատեցողականներին կամ վիրավորականներին, 4 միլիոնը (14 տոկոսը)՝ բռնի կամ վանող հաղորդագրություններին, 2,3 միլիոնը (8 տոկոսը)՝ վնասակար կամ վտանգավոր գործողություններին, 491 հազարը (2 տոկոսը)՝ ահաբեկչության քարոզին:
Անընդունելի տեսահոլովակների համար ամենից շատ գանգատներ տեսահոսթինգին ուղարկվել են Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Ռուսաստանից և Գերմանիայից: Առաջին տասնյակ են մտել նաև Մեծ Բրիտանիան, Մեքսիկան, Թուրքիան, Ինդոնեզիան և Սաուդյան Արաբիան: