24/04/2018 11:56
Սերժ Սարգսյանը բացառիկ ու անփոխարինելի պետական գործիչ է, ամեն մարդ չէր կարող ունենալ նման խիզախություն. Շարմազանով (Տեսանյութ)
Սերժ Սարգսյանը հերթական անգամ ապացուցեց, որ ինքը բացառիկ պետական այր է, այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Նա բացառիկ ու անփոխարինելի պետական գործիչ է, ամեն մարդ չէր կարող ունենալ նման խիզախություն ու հայրենասիրություն։ Ես ևս մեկ անգամ հպարտանում եմ, որ պատիվ եմ ունեցել նրա ղեկավարությամբ իր գլխավորած թիմում աշխատելու», - ասաց Շարմազանովը։
Նա նշեց, թե Սերժ Սարգսյանը բացառիկ հայրենասիրություն և ուժեղություն ցուցաբերեց։
Քաղաքական այլ հարցերի Էդուարդ Շարմազանովը չպատասխանեց, նշելով, թե դրա մասին կխոսի ապրիլի 25-ից հետո։