25/04/2018 10:26
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր հրապարակում մասնակցելու է բողոքի գործողություններին
«Իմ քայլը» շարժման բողոքի գործողություններին այսօրվանից կմիանա նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։
«Այսօր ժամը 11:00-ին Լուսավոր Հայաստան կուսակցությունը կլինի Հանրապետության հրապարակում և կմասնակցի համաժողովրդական շարժման գործընթացին», - գրել է Մանե Թանդիլյանը։
Ավելի վաղ բողոքի գործողություններին միանալու հայտարարությամբ էր հանդես եկել նաև «Հանրապետություն» կուսակցությունը։