25/04/2018 20:49
Արմեն Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հայաստանում ստեղծված իրավիճակը, հաղորդում է Կրեմլի լրատվական ծառայությունը:
«Քննարկվել է Հայաստանում ընթացիկ իրավիճակը: Վլադիմիր Պուտինը և Արմեն Սարգսյանն ընդգծել են, որ ներքին ճգնաժամի շուտափույթ հաղթահարման համար այս երկրի բոլոր քաղաքական ուժերը պետք է զսպվածություն և պատասխանատվություն ցուցաբերեն, ինչպես նաև պատրաստակամություն` եղած խնդիրները սահմանադրական շրջանակներում կառուցողական երկխոսության միջոցով լուծելու համար», - ասված է հաղորդագրությունում: