25/04/2018 10:52
Կարեն Կարապետյանը մտավախություն ունի, որ իրավիճակը դարձյալ կարող է լարվել, բայց դրա լուծում էլ ունի
«Ելքն» այսօր Ազգային ժողովում հնարավորություն ունի իր թեկնածուին ներկայացնելու այն սահմանադրությամբ, նորմերով և խաղի կանոններով, որոնք այսօր գործում են, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը։
«Թող ներկայացնեն, բայց չասեն՝ մենք ժողովրդի ընտրյալն ենք, երբ դեռ ընտրությունը չի կատարվել», - ասաց Կարեն Կարապետյանը։
Հարցին, թե մտավախություն չունի՞, որ իրավիճակը երկրում դարձյալ կարող է լարվել, Կարեն Կարապետյանն արձագանքեց.
«Ես մտավախություն ունեմ, և ես դրա լուծումն էլ ունեմ։ Ես առաջարկել եմ, որ բոլոր քաղաքական ուժերը նստեն և բանակցեն, և բանակցեն Սահմանադրության դաշտում։ Մեկս մյուսին չփորձենք կամք թելադրել։ Չափազանց անհրաժեշտ է վերադառնալ բնականոն կյանքին»։