25/04/2018 16:46
Նախագահը շարունակում է խորհրդակցություններն ու հեռախոսազրույցները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ
Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցություններն ու հեռախոսազրույցները խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։
Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվում է երկրում ստեղծված իրավիճակը և հանգուցալուծման ուղիները:
Այսօր, ավելի վաղ, նախագահը հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ «մտահոգ ստեղծված դրությամբ՝ այսօրվանից սկսում եմ խորհրդակցություններ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակը և դրանից դուրս գալու ուղիները»։
«Հուսով եմ, համատեղ ջանքերով մեզ կհաջողվի փոխըմբռնման ոգով գտնել հնարավոր հանգուցալուծման ուղիները», - ասված էր հայտարարության մեջ: