25/04/2018 13:34
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանում կկարողանան հասնել կոնսենսուսային որոշման. Պեսկով
Ռուսաստանը շարունակում է կարծել, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն այդ երկրի ներքին գործն է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք նախկինի նման կարծում ենք, որ դա Հայաստանի ներքին գործն է և հույս ունենք, որ մեր հայ ընկերները կկարողանան կարգավորել այս իրավիճակն ու կհասնեն կայունության և կոնսենսուսային որոշման մոտ ժամանակներս», - ասել է Պեսկովը: