26/04/2018 19:40
Հայաստանը փոխվել է և այստեղ արդեն հնարավոր է ազատ կարծիք արտահայտել. Արմեն Սարգսյան
Մենք ապրում ենք նոր Հայաստանում, այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նախագահը նկատել է, որ մինչև իր թեկնածության ընտրությունն ունեցած հանդիպումների ժամանակ իրեն հուզող հարցերից մեկը եղել է մարդկանց՝ սեփական կածիք արտահայտելու ազատությունը։
Սարգսյանի խոսքով` մարդիկ շատ հաճախ չէին արտահայտում իրենց կարծիքը, և թվում էր, թե քաղաքացիների շրջանում ինչ-որ ազատության պակաս կա։
«Ընտրվելուց հետո որպես նախագահ իմ առջև դրված խնդիրների շարքում ունեի մեկ կարևոր խնդիր՝ հանրության ներսում քաջալերել սեփական կարծիք ունենալու ազատությունը, քաղաքացիական դիրքորոշում ունենալը։ Այսինքն՝ ստեղծել մի իրավիճակ, որ յուրաքանչյուրը, մանավանd՝ երիտասարդները կարողանան ու հնարավորություն ունենան արտահայտել իրենց կարծիքը։ Եվ գործընթացները, ինձնից անկախ, շատ ավելի արագ ստեղծեցին մի իրավիճակ, երբ Հայաստանը փոխվեց։ Կարծիքը բացահայտորեն չարտահայտող Հայաստանի փոխարեն ունենք այնպիսի Հայաստան, որտեղ կարծիքն արտահայտվում է հստակ», - հայտարարել է նախագահ Սարգսյանը։