26/04/2018 19:14
Հիվանդանոցային բուժումը շարունակում է հանրահավաքների ընթացքում տուժած 5 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին, ժամը 18։30-ի դրությամբ Երևանի բժշկական կենտրոններում շարունակում է բուժվել հանրահավաքների ընթացքում տարբեր օրերին տուժած 5 քաղաքացի։ Նրանցից 4-ի վիճակը մասնագետները գնահատում են բավարար։
Երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոն ընդունված տուժածներից մեկի վիճակը մնում է ծանր։
Բոլորը ստանում են անհրաժեշտ բուժում, գտնվում են բժիշկների աչալուրջ հսկողության ներքո։